Բաժիններ՝

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Սիրիայի իրադրությունը և առևտրի հարցերը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ֆրանսիայի նրա պաշտոնակից Էմանուել Մակրոնը քննարկել են միջազգային անվտանգության հարցերը, այդ թվում՝ Սիրիայի իրադրությունը, ինչպես նաեւ առեւտուրը Միացյալ Նահանգների եւ Եվրամիության միջեւ:

Այդ մասին ասված է երկու երկրների ղեկավարների հանդիպման արդյունքների վերաբերյալ սեպտեմբերի 24-ին Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

«Ղեկավարները քննարկել են մի ամբողջ շարք միջազգային հարցեր, այդ թվում՝ Սիրիայի իրադրությունը, դիմակայությունը Իրանից բխող սպառնալիքներին, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների եւ Եվրամիության միջեւ առեւտրի համար արդարացի պայմանների ստեղծումը: Նրանք նաեւ քննարկել են նոյեմբերին Փարիզ այցելելու եւ Առաջին աշխարհամարտի ավարտի հարյուրամյակին նվիրված արարողությանը ներկա լինելու նախագահ Թրամփի պլանները»,- նշվում է փաստաթղթում:

Երկու երկրների ղեկավարները գտնվում են Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվող միջոցառումներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս