Բաժիններ՝

Ինդոնեզացի դեռահասը ողջ է մնացել ծովում 49 օր հոսընթացով քշվելուց հետո

Arpeggio բեռնատար նավը փրկել է ինդոնեզացուն, որը դրեյֆում էր Գուամ կղզու մերձակայքում լողացող տնակում: Այդ մասին հայտնել է Jakarta Post-ը:

Դեռահասն աշխատում էր ձկնորսության համար հատուկ թակարդում. նա հետեւում էր, որպեսզի տնակում վառվի լույսը, որը ձկներին իր կողմն էր բերում: Շաբաթը մեկ անգամ Ադիլանգի մոտ սեփականատիր-ընկերությունից մի մարդ էր գալիս, որպեսզի ձկան որսը տանի եւ ջուր, ուտելիք ու էլեկտրաէներգիայի գեներատորի վառելիք բերի: Մնացած ողջ ժամանակ նա մենակ էր մնում:

Հուլիսին ուժեղ փոթորիկը նավը քշել-տարել էր ծովը. տնակը Սուլավեսի կղզուց հեռացել էր զգալի տարածությամբ: Սննդի պաշարը բավականացրել է ընդամենը մի քանի օր: Ցրտից ու սովից չմեռնելու համար նա ձուկ էր բռնում, վառում էր նավի կտորները եւ ծովի ջուր խմում, այն թորելով հագուստի միջով, որպեսզի աղիությունը պակասի:

Օսակայում Ինդոնեզիայի հյուպատոսությունում հայտարարել են, որ, պատանու կողքից անցել է տասը նավ:

Ընդամենը նա ծովում անցկացրել է 49 օր, մինչեւ որ նրան նկատել է բեռնատար նավը, որը Պանամայի դրոշի ներքո ընթանում էր Ճապոնիա: Ադիլանգն անձնակազմի ուշադրությունը գրավել է՝ ուղարկելով ռադիոազդանշան: Երիտասարդին վերցրել են ու տարել Ճապոնիա, ինչից հետո նրան հանձնել են ինդոնեզական հյուպատոսությանը: Սեպտեմբերի սկզբին նա տուն է վերադարձել: Հրատարակությունը նշում է, որ դեռահասը միանգամայն առողջ է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս