Բաժիններ՝

Գերմանիայի ԱԳ նախարարը պատմել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ճգնաժամի մասին

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը պատմել է Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների մասին, որոնք բացասաբար են ազդում երկկողմ շփումների վրա: Այդ մասին, ինչպես հայտնել է Die Zeit թերթը, նա պատմել է DPA գործակալությանը տված հարցազրույցում։

Մաասը նշել է, որ ավելի վաղ կարեւոր հարցերի շուրջ կողմերի միջեւ անցկացվում էին բազմաթիվ կոնսուլտացիաներ, իսկ որոշումներն ընդունվում էին բոլոր մակարդակներով սերտ համաձայնեցմամբ:

«Այժմ մենք ԱՄՆ-ի առանձին որոշումների մասին իմանում ենք Twitter-ի միջոցով: Ինձ մոտ երբեմն այն տպավորությունն է ստեղծվում, որ ԱՄՆ-ում էլ մարդիկ Սպիտակ տան որոշումների մասին իմանում են Twitter-ի միջոցով: Դա փոխում է համագործակցությունը»,-հայտարարել է նախարարը:

Բացի այդ, նա հավելել է, որ Եվրոպային հարկավոր է ավելի վստահ գործել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում եւ հարմարվել ընթացիկ իրողություններին:

«Շատերը կարծում են, որ կարող են Թրամփից ավելի երկար նստել իրենց աթոռներին, բայց այդ դատողությունը սխալ է: Անդրատլանտյան հարաբերություններում տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ, որոնք չեն անհետանա նույնիսկ Թրամփից հետո, ուստի Գերմանիային եւ հատկապես Եվրոպային անհրաժեշտ է դրանց հարմարվել ռազմավարական առումով»,-նշել է Մաասը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս