«Ես ընդունել եմ երեկվա ընտրությունների արդյունքները». Աբդուլա Յամին
Մալդիվյան Հանրապետության նախագահ Աբդուլա Յամինն ընդունել է իր պարտությունը եւ ընդդիմադիր Մալդիվյան դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Իբրահիմ Մոհամեդ Սոլիհի հաղթանակը պետության ղեկավարի ընտրություններում, որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 23-ին: Այդ մասին հայտնել է AFP գործակալությունը:
«Ես ընդունել եմ երեկվա (ընտրությունների) արդյունքները»,-գործակալությունը մեջբերում է պետության գործող ղեկավարի ելույթը հեռուստատեսությամբ: «Ես կապահովեմ իշխանական լիազորությունների սահուն փոխանցումը»,-հավելել է Աբդուլա Յամինը, որն իշխանության էր եկել 2013 թվականին:
Ավելի վաղ Մալդիվների արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ ընդդիմադիր Մալդիվյան դեմոկրատական կուսակցության թեկնածու Իբրահիմ Մոհամեդ Սոլիհը հաղթել է ընտրություններում: AFP-ն ներկայացրել է նախնական տվյալները, որոնց համաձայն, Սոլիհն ստացել Է ձայների 58,3 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: