Բաժիններ՝

Կխաղա՞ արդյոք Մբապեն Իսպանիայի դեմ. Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի հստակ պատասխանը

Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը խոսել է թիմի առաջատար Կիլիան Մբապեի մարզավիճակի մասին՝ ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանու դեմ կայանալիք գերսկզբունքային խաղից առաջ։

«Կիլիանի հետ ամեն ինչ լիովին կարգին է: Անհնար է լինել ավելի քան 100 տոկոսով պատրաստ: Օրվա ընթացքում նա մարզվել է անհատական ծրագրով։

Նա, ինչպես և մյուս ֆուտբոլիստները, իրավունք ունի խաղային վարժությունների ժամանակ 20 րոպեի փոխարեն դաշտում անցկացնել 10 րոպե»,- Դեշամի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:

Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ Ֆրանսիա-Իսպանիա հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին ԱՄՆ-ի Դալաս քաղաքում։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031