Բաժիններ՝

Գաղտնի ծառայությունը Թրամփին հասցեագրված կասկածելի ծրար է բացահայտել

ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը հոկտեմբերի 1-ին կալանել էնախագահ Դոնալդ Թրամփին հասցեագրված կասկածելի ծրար: Այդ մասին ասված է կազմակերպության հայտարարության մեջ, որը պատասխանատու է պետության առաջին դեմքի պահպանության համար:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ երկու կասկածելի ծրարներ՝ ռիցին թունավոր նյութի հետքերով, ուղարկվել են Պենտագոն: Դրանք հասցեագրված էին պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսին եւ ԱՄՆ-ի ծովուժի ռազմածովային գործողությունների ղեկավար ծովակալ Ջոն Ռիչարդսոնին:

«Գաղտնի ծառայությունը կարող է հավաստել 2018 թվականի հոկտեմբերի 1-ին նախագահին հասցեագրված կասկածելի ծրարի ստացումը: Ծրարն ստացվել է ոչ Սպիտակ տանը եւ երբեք Սպիտակ տուն չի հասել»,- ասված է  հայտարարության մեջ: Գաղտնի ծառայությունն իրավապահ մարմինների հետ հետաքննում են սույն միջադեպը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031