
«ՊՆ մասնագետների Սիրիա գործուղման վերաբերյալ որոշումը մեզ համար լուրջ բարդություններ է առաջացրել Վաշինգտոնում». Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ավարտվեց Վաշինգտոնյան այցելությունս: Հանդիպումներ ունեցա գիտական կենտրոնների (think tanks), ակադեմիական շրջանակների, պետական մի շարք հինմնարկների ներկայացուցիչների (այդ թվում անվտանգության խորհրդի) և լոբբիստների հետ:
Ձեռքս Վաշինգտոնի զարկերակի վրա է: Այո, Վաշինգտոնում ունենք որոշակի դժվարություններ ու խնդիրներ և համարում եմ, որ ակտիվ գործ կա անելու:
ՊՆ մասնագետների Սիրիա գործուղման վերաբերյալ որոշումը մեզ համար լուրջ բարդություններ է առաջացրել Վաշինգտոնում: Հոկտեմբերին ԱՄՆ շատ բարձրաստիճան պաշտոնյա կժամանի Հայաստան` քննարկելու նաև այս հարցը: Լուրջ պատրաստվել է պետք ու նոր` հայ-ամերիկյան օրակարգ ներկայացնել:
Պետք է վերջապես մեր հանդեպ հետաքրքրություն ձևավորենք Թրամփի վարչակազմում»:
Ավարտվեց Վաշինգտոնյան այցելությունս: Հանդիպումներ ունեցա գիտական կենտրոնների (think tanks), ակադեմիական շրջանակների,…
Gepostet von Suren Sargsyan am Mittwoch, 3. Oktober 2018