
Հիլարի Քլինթոնը «ռուսական միջամտությունը» համեմատել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետ

ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը 2016 թվականին ԱՄՆ-ում կայացած ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը համեմատել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների հետ:
Այս մասին գրել է The Washington Post-ը: Նրա խոսքով՝ երկու դեպքում էլ «օտարերկրյա տերությունը հարձակվել է Միացյալ Նահանգների վրա, բայց երկրորդ դեպքում նախագահը ոչինչ չի արել: Դա կարելի կլիներ համեմատել այն բանի հետ, որ սեպտեմբերի 11-ից հետո Ջորջ Բուշ Կրտսերն ասեր. «Դե, ես ժամանակ չունեմ անհանգստանալու դրա համար: Դա ահավոր էր: Մենք վշտացած ենք»:
ԱՄՆ-ը բազմիցս Մոսկվային մեղադրելէ նախագահական ընտրարշավին միջամտելու մեջ՝ ընտրություններում հաղթելու համար Թրամփին օգնելու նպատակով: ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների տվյալներով՝ Ռուսաստանի հետախուզությունն օգտագործել է երկու հաքերական խմբավորումներ՝ Fancy Bear-ը եւ Cozy Bear-ը, Դեմոկրատական կուսակցության սերվերները կոտրանքի ենթարկելու համար: Ռուսական կողմը ժխտում է կոտրանքներին իր մասնակցության մեղադրանքները: