Բաքվում պահվող գերի Լյուդվիգ Մկրտչյանը պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

Հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը, որը հինգուկես տարի առաջ գերեվարվել է և հայտնվել Բաքվի բանտում, այսօր առողջական լուրջ խնդրի առաջ է կանգնել ու պայքարում է իր կյանքի համար։ Տեղեկությունը հայտնում է «Հայ որբերի օգնության» ընկերության (SOAR) ղեկավար, փաստաբան Լուսիանա Մինասյանը։

«56-ամյա Մկրտչյանի մոտ լեյկոցիտների քանակը 14.27 է, ինչը նորմայից գրեթե կրկնակի բարձր է, որն ուղեկցվում է լայնածավալ բորբոքմամբ։ Նրա մոտ նաև սրտի ծանր ախտահարում կա` ձախ փորոքի հիպերտրոֆիա+դիաստոլիկ դիսֆունկիցա+աորտայի անբավարարություն»,– գրել է Մինասյանը X սոցիալական ցանցում։

Փաստաբանի խոսքով` Մկրտչյանի մոտ կրկնվող գլխացավեր են, գլխապտույտներ, իսկ կրծքավանդակի հատվածում ցավեր ունի։ Նա ընդգծել է, որ Բաքվի պաշտոնական զեկույցներում հայ ռազմագերու առողջական վիճակը նշվում է որպես «կայուն»։

«Սա 2020 թվականի ռազմագերու նկատմամբ դիտավորյալ բժշկական անփութություն է»,– գրել է փաստաբանը։
Մինասյանը պահանջել է, որ ԿԽՄԿ–ն (նախորդ տարվա սեպտեմբերից Ադրբեջանում այլևս չի գործում. խմբ.) և ՄԱԿ–ը գործուն քայլեր ձեռնարկեն։

Նշենք, որ արդեն գրեթե 1 տարի է` հայ ռազմագերիների առողջական իրական վիճակի և պահման պայմանների մասին տեղեկություններ ստանալն անհնար է դարձել։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031