Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդին հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին։ Այս մասին հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։

«ԱՄՆ-ի հետ հարաբերությունները պետք է վերակարգավորվեն այնպես, որ դրանք ավելի լավ համապատասխանեն պատերազմի արդյունքում բացահայտված ռազմավարական իրողություններին», – ասել է նա։

Օմանի ԱԳ նախարարը նշել է, որ ներկայում բարդ քննարկումներ են ընթանում Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը երաշխավորող երկարաժամկետ պայմանավորվածություն մշակելու համար:

Նրա խոսքով՝ Մասկատը պատասխանատվություն է կրում՝ համագործակցելու Իրանի և միջազգային հանրության հետ այս նպատակին հասնելու համար։

«Պարսից ծոցի անվտանգությանը սպառնացող ամենալուրջ սպառնալիքները ներսից չեն գալիս, այլ արտաքին որոշումներից և գործողություններից, մասնավորապես՝ Թել Ավիվից», – ասել է նա:

«Ներկայիս պատերազմն աղետ էր, զուրկ էր ՄԱԿ-ի մանդատից և չիրականացրեց իր նպատակներից որևէ մեկը», – շեշտել է նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031