Բաժիններ՝

Չինաստանում ձյան տեղումների պատճառով հազարից ավելի ավտոմեքենաներ են արգելափակվել ճանապարհներին

Արդեն մի քանի օր շարունակվող ձնատեղումների պատճառով բազմակիլոմետրանոց խցանումներ են գոյացել Չինաստանի Սիչուան հարավարեւմտյան նահանգի Կանդինի շրջանում: Ինչպես հոկտեմբերի 3-ին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատաեսությունը, ավելի քան 1,1 հազար ավտոմեքենաներ արգելափակված են մնացել հեռավոր շրջանների լեռնային տեղանքում։

Թաց ձյունը մերկասառույց ու ձնակույտեր է առաջացրել ավտոճանապարհներին, որոնք այդ տարածաշրջանը կապում են ՉԺՀ-ի Տիբեթի ինքնավար շրջանի հետ, ինչը սովորական տրանսպորտի համար անանցանելի է դարձրել լեռնանցքներից շատերը:

Վարորդներին օգնելու համար ուղարկվել են ոստիկանության 400-ից ավելի աշխատակիցներ: Արտակարգ ծառայությունների ներկայացուցիչներն անվճար տաք սնունդ ու ջուր են բաժանում խցանումներում հայտնված ավտովարորդներին ու նրանց ուղեւորներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031