Բաժիններ՝

Թորիները քննարկում են Մեյի վաղաժամկետ պաշտոնաթողության ժամկետի հարցը. Telegraph

Մեծ Բրիտանիայի կառավարող Պահպանողական կուսակցության անդամները ձեռնամուխ են եղել թորիների առաջնորդի եւ երկրի վարչապետի պաշտոնից Թերեզա Մեյին հեռացնելու ժամկետի հարցի քննարկմանը, եթե նա ինքը չհամաձայնվի պաշտոնաթող լինել մինչեւ հաջորդ ընդհանուր ընտրությունները, որոնք պետք է  կայանան 2022 թվականից ոչ ուշ:

Այս մասին հայտնել է TheTelegraph թերթը: Հրատարակության պնդմամբ՝ կառավարող կուսակցության բարձրաստիճան անդամներն այն կարծիքին են, որ անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ պահպանողականների ահավոր ընտրարշավը, որոնց արդյունքում թորիները զրկվեցին ուղղակի խորհրդարանական մեծամասնությունից, վկայում է այն մասին, որ Մեյը չպետք է կուսակցությունը տանի 2022 թվականի ընտրություններ:

Նրանք կարծում են, որ լեյբորիստների ներկայիս առաջնորդ Ջերեմի Քորբինին հակազդելու համար պահպանողականներին կպահանջվի նոր առաջնորդ՝ թարմ գաղափարներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս