Բաժիններ՝

Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի ստորագրած փոխըմբռնման հուշագիրը փորձություն էր, որն Իրան ձախողեց։ Այս մասին նա ասել է ամերիկացի հաղորդավար Հյու Հյուիթի հետ հարցազրույցում։

«Դա յուրատեսակ փորձություն էր, և նրանք ձախողեցին այն», – պնդել է Թրամփը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի համար դա ստանդարտ մարտավարություն է՝ նախ կնքել փոխըմբռնման հուշագիր, այնուհետև՝ համաձայնագիր։ Սակայն ԱՄՆ ղեկավարի խոսքով՝ Թեհրանը չի կատարել հուշագրի պայմանները և չի անցել փորձությունը։

Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ավելի վաղ հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել Միացյալ Նահանգների հետ ստորագրված հուշագիրը, իսկ դրա չկատարման ամբողջ պատասխանատվությունը կրում է Վաշինգտոնը։

Կողմերն Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են հունիսի 18-ին։ Սակայն հրադադարը մի քանի անգամ խախտվել է։ Վերջին երեք օրերին ԱՄՆ-ն և Իրանը դարձյալ սկսել են փոխադարձ հարվածները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031