Ո՞վ է թունավոր նյութով ծրարներ ուղարկել Սպիտակ տուն ու Պենտագոն
ԱՄՆ-ի հետաքննիչները փորձում են պարզել, թե ում կողմից են նախագահ Թրամփի ու պաշտպանության նախարարարության հասցեով ուղարկվել թունավոր ռիցին նյութ պարունակող ծրարներ։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Գաղտնի ծառայությունը հաղորդում է, որ կասկածելի ծրարները, որոնք հասցեագրված են եղել նախագահին, Սպիտակ տուն չեն հասել։
Պաշտպանության նախարարության աշխատակիցներից մեկն ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին տեղեկացրել է, որ պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսի եւ Ծովային գործողությունների անձնակազմի ղեկավար, ծովակալ Ջոն Ռիչարդսոնին ուղղված ծրարներում հայտնաբերված նյութն իրոք եղել է ռիցին։ Այն հայտնաբերվել է Պենտագոնի աշխատակազմի պաշտպանության գործակալության կողմից նամակների ստուգումների ժամանակ։ Այսինքն՝ հայտնում են Պենտագոնից, նամակները չեն հասել նաեւ պաշտպանության նախարարություն։
Ռիցինը ստանում են բազմամյա ծաղկի մի տեսակից, որը շնչելու, ուտելու կամ ներարկվելու դեպքում կարող է մահացու լինել 48 ժամվա ընթացքում։
Ինչպես ԱՄՆ-ի Հիվանդությունների կանխարգելման կենտրոնից են տեղեկացնում, ռիցինի համար հակաթույն մինչ այժմ չի հայտնաբերվել։