Բաժիններ՝

Ռուսաստանն Իրանի հետ համագործակցությունը կշարունակի նույնիսկ նոր պատժամիջոցների դեպքում

Ռուսաստանն Իրանի հետ համագործակցությունը կշարունակի նույնիսկ նոր պատժամիջոցների սահմանման դեպքում: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, լրագրողներին ասել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։

«Եթե նոր պատժամիջոցներ սահմանվեն, մենք կշարունակենք փոխգործակցությունը»,- հայտնել է նա Ռուսաստանի էներգետիկական շաբաթի կողասրահներում: «Մենք շահագրգռված ենք Իրանի հետ համագործակցության շարունակմամբ, նա մեր վաղեմի տնտեսական գործընկերն է: Իհարկե, հարկավոր է փոխգործակցության նոր ձեւեր գտնել համատեղ նախագծերն իրագործելու համար»,-հավելել է Նովակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս