Բաժիններ՝

Անհեթեթ գործողություններ. Կրեմլը մեկնաբանել է Мах մեսենջերի նկատմամբ պատժամիջոցները

Մոսկվան Max մեսենջերի դեմ պատժամիջոցների կիրառումը անհեթեթ գործողություններ է համարում, դա ցույց է տալիս եվրոպական երկրների բռնաճնշողական բնույթը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք ևս չենք ընդունում և համարում ենք, որ մեսենջերի դեմ պատժամիջոցների կիրառումը բացարձակապես անհեթեթ գործողություններ են, որոնք ցույց են տալիս նման պատժամիջոցներ կիրառողների բռնաճնշողական բնույթը», – ասել է Պեսկովը։

Նրա խոսքով` պատժամիջոցների կիրառմամբ եվրոպացիները ոչ ժողովրդավարական մոտեցում են ցուցադրում։
«Մենք համոզված ենք, որ մեր մեսենջերը, չնայած բոլոր պատժամիջոցներին, կշարունակի իր բավականին բուռն և հաջող զարգացումը», – լրագրողներին ասել է Պեսկովը ։

Հուլիսի 13-ին ԵՄ-ն պաշտոնապես պատժամիջոցներ է մտցրել ռուսական VK ընկերության, ինչպես նաև «Коммуникационная платформа» ընկերության դեմ, որը ԵՄ-ում անվանում են Max հարթակի իրավաբանական ներկայացուցիչ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031