![](/banners/BeFunky-design.jpg)
Մեծ Բրիտանիայի վարչապետը պահպանողականների համագումարում պարել է ABBA-ի կոմպոզիցիայի ներքո
![](https://168.am/wp-content/uploads/2018/10/949591.jpg)
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պարել է Պահպանողական կուսակցության համագումարում: Դա տեղի է ունեցել նրա ելույթից առաջ, որով հոկտեմբերի 3-ին Բիրմինգհեմում ավարտվել է կառավարող կուսակցության չորսօրյա խորհրդաժողովը։
Վարչապետը պարել է, երբ բեմ էր դուրս գալիս: ABBA շվեդական համույթի «Dancing Queen» կոմպոզիցիայի ներքո հայտնվելով իր կուսակիցների առջեւ, Մեյը նախ քայլել է՝ երաժշտության տակտին համապատասխան շարժելով ձեռքերը, իսկ այնուհետեւ, կանգնելով ամբիոնի առջեւ, եւս մի քանի պարային շարժումներ է արել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: