Բաժիններ՝

Ֆրանսիայում բռնել են բանտից ուղղաթիռով փախած հանցագործին

Ֆրանսիայի ոստիկանությունը բռնել է կրկնահանցագործ կողոպտիչ Ռեդուան Ֆայիդին, որը երեք ամիս թաքնվում էր հանցակիցների օգնությամբ բանտից ուղղաթիռով փախուստից հետո: Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնն իր Twitter-ում։

ՆԳ նախարարության ղեկավարը չի հայտնել գործողության մանրամասները, սակայն, ինչպես նշում է Franceinfo ռադիոկայանը, ձերբակալումը կատարվել է Ֆրանսիայի հյուսիսի Կրեյ քաղաքում: Ռադիոկայանի տվյալներով՝ ոստիկանությունը հանցագործին այդ քաղաքում նկատել էր որոշ ժամանակ առաջ, սակայն կարգի պահապանները հարմար պահի էին սպասում փախստականին բռնելու համար: Ռեդուան Ֆայիդը Սենի եւ Մառնի դեպարտամենտի բանտից փախել էր հուլիսի 1-ին, որտեղ նա 25-ամյա բանտարկության պատիժ էր կրում:

Նա փախուստը կատարել էր մի քանի հանցակիցների օգնությամբ, որոնցից մեկն ուղղաթիռով էր եկել բանտարկյալին տանելու համար: 2010 թվականին Ռեդուան Ֆայիդը հարձակում է գործել ինկասատորների ֆուրգոնի վրա, փոխհրաձգության ժամանակ զոհվել է մունիցիպալ ոստիկանության ծառայողուհին: Չարագործը կալանավորվել էր, սակայն երեք տարի անց նրան հաջողվել էր փախչել բանտից՝ վերցնելով հինգ պատանդների:

Այն ժամանակ փախուստի համար նա պայթանյութ էր օգտագործել: Բանտից հեռանալով իրեն սպասող ավտոմեքենայով՝ նա 46 օր թաքնվել էր իրավապահ մարմիններից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031