Բաժիններ՝

Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ

Հնդկաստանի արտգործնախարարությունը կանչել է իրանցի դիվանագետներին, այդ թվում՝ դեսպանի տեղակալ Մոհամմադ Ջավադ Հոսեինիին՝ Հորմուզի նեղուցում Արաբական Միացյալ Էմիրությունների երկու լցանավի վրա հարձակման կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է Հնդկաստանի 1 քաղաքացի, մի քանիսը վիրավորվել են։ Այս մասին հաղորդում է ANI գործակալությունը։

ԱԳՆ-ում իրանցի դիվանագետներին բողոք են հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։

ԱՄԷ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանը Հորմուզի նեղուցում թևավոր հրթիռներով հարվածներ է հասցրել էմիրաթական երկու նավթային լցանավի, որի հետևանքով զոհվել է անձնակազմի 1 հնդիկ անդամ, ևս 8-ը վիրավորվել են։ Վիրավորներից վեցը հնդիկ են, երկուսն՝ ուկրաինացի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031