
Ռուսաստանի «միջամտությունը» նսեմանում է Չինաստանի գործողությունների ֆոնին. Փենս

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը կարծում է, որ ԱՄՆ-ի գործերին «միջամտելու» Ռուսաստանի «փորձերը» նսեմանում են այն բանի համեմատությամբ, ինչ անում է Չինաստանը: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով նրա ճառի տեքստը:
«Ինչպես վերջերս ինձ ասաց մեր հետախուզական ծառայության բարձրաստիճան աշխատակիցներից մեկը, այն, ինչ անում են ռուսները, նսեմանում է այն բանի ֆոնին, ինչ անում է Չինաստանն ամբողջ երկրով մեկ»,- ասված է ԱՄՆ-ի գործերին արտաքին միջամտության փորձերի վերաբերյալ փոխնախագահի ճառի հատվածում: Փենսի պնդմամբ՝ Պեկինը մոբիլիզացրել է «ազդեցության ծածուկ գործակալների» եւ քարոզչություն է կիրառում՝ ամերիկացիների կողմից Չինաստանի քաղաքակության ընկալումը փոխելու համար:
Փենսն այս ճառով ելույթ կունենա հոկտեմբերի 4-ին Վաշինգտոնում՝ Hudson Institute ոչ առեւտրային կազմակերպությունում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: