Թրամփի հանձնարարությամբ Լինդսի Գրեհեմի քույրը զբաղեցրել է եղբոր տեղը

Հարավային Կարոլինայի նահանգապետ Հենրի Մաքմասթերը երկուշաբթի հանգուցյալ հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեհեմի քրոջը` Դարլին Գրեհեմ Նորդոնին, նշանակել է եղբոր պաշտոնում, որպեսզի նա աշխատի Սենատում մինչև եղբոր պաշտոնավարման ժամկետի ավարտը։

Նրա թեկնածությունը հրապարակայնորեն առաջարկել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Սա հրաշալի հարգանքի տուրք կլիներ Լինդսիին, որը շատ էր սիրում իր քրոջը», – երեկ Truth Social սոցցանցում գրել էր Թրամփը։

Մի քանի ժամ անց նահանգապետը պաշտոնական արարողության ժամանակ ներկայացրել էր Նորդոնին։

62-ամյա Դարլին Գրեհեմ Նորդոնի նշանակման մասին հայտարարվեց եղբոր մահից երկու օր անց։ Նորդոնը հանրային դեմք չի եղել։ Ըստ LinkedIn–ում նրա էջի տվյալների՝ ավելի քան տասը տարի նա աշխատել է Հարավային Կարոլինայի մասնագիտական ​​​​վերականգնման վարչությունում, իսկ 2019 թվականից նախանգի` կույրերի հարցերով ​​հանձնաժողովի անդամ է։ Ընտրական պաշտոն նա երբեք չի զբաղեցրել։

Լինդսի Գրեհեմը մոլի ռուսատյաց էր։ Իսկ Հայաստանի համար նրա անունը առաջին հերթին կապված է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քննարկումն արգելափակելու որոշման հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031