Բաժիններ՝

Հայաստանը միանում է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությանը

Կառավարությունը հավանություն տվեց «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

«Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությունը ընդունվել է 2016թ. հոկտեմբերի 15-ին:

Ըստ հիմնավորման, «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխության վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է։

«Փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2019թ. հունվարի 1-ից, IV հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն, բացառությամբ փոփոխության 1-ին հոդվածում ամրագրված Արձանագրության 4-րդ հոդվածի փոփոխությունների, որոնք ուժի մեջ են մտնելու 2033 թվականի հունվարի 1-ից, պայմանով, որ առնվազն յոթանասուն Արձանագրության վավերացման, ընդունման կամ հաստատման փաստաթղթերը ի պահ են հանձնվել պետությունների կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունների կողմից, որոնք Արձանագրության կողմեր են: Փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո, ինչպես նախատեսված է IV հոդվածի 1-ին և 2-րդ կետերում, այն ուժի մեջ է մտնում Արձանագրության ցանկացած այլ Կողմի համար, վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու պահից հետո իննսուներորդ օրը   2018թ. հուլիսի 26-ի դրությամբ Փոփոխությանը անդամ է 40 պետություն»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031