Բաժիններ՝

Քենիայում 50 մարդ, այդ թվում՝ ութ երեխա է զոհվել ավտոբուսի վթարից

Քենիայի արեւմտյան մասում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով ավտոբուս է շրջվել, զոհվել է 50 մարդ: Այդ մասին հայտնել է Daily Nation տեղական թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Ինչպես հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Ջեյմս Մոգերան, վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ի առավոտյան Կերիչոյի օկրուգում: Վկաների տվյալներով՝ ավտոբուսը, որը նախատեսված է 67 մարդու փոխադրման համար, կտրուկ վերելքի ժամանակ դուրս է եկել ճանապարհից, բախվել ցանկապատին եւ շրջվել:

Ինչպես նշում է հրատարակությունը, ՃՏՊ-ի զոհ է դարձել մինչեւ հինգ տարեկան ութ երեխա: Իշխանությունների տվյալներով՝ տուժածներին տեղափոխել են տեղh հիվանդանոցներ, նրանց թիվը չի ճշտվում: Star թերթի տվյալներով՝ ընդամենն ավտոբուսում եղել է 52 մարդ; Միջադեպի մյուս հանգամանքները ճշտվում են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031