Բաժիններ՝

Իսպանական Մայորկայում ինը մարդ է զոհվել հեղեղումներից

Ինը մարդ հեղեղումների զոհ է դարձել Իսպանիայի Մայորկա կղզում: Այդ մասին հայտնել է Բալեարյան կղզիների արտակարգ իրավիճակների ծառայությունը:

«Ինը մարդ էզոհվել Մայորկայում մոլեգնող հեղեղումների ժամանակ: Երկու տղամարդու մարմին գտել են Արտա մունիցիպալիտետում եւ հարավարեւելյան ծովափին գտնվող S՚illot ոչ մեծ տուրիստական քաղաքում»,- գրում է ծառայությունը Twitter-ում: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին վեց զոհվածների մասին, որոնցից երկուսը բրիտանացի զբոսաշրջիկներ էին: Եվս ինը մարդ համարվում է անհետ կորած: Ինչպես նշում են տեղական հրատարակությունները, Մայորկան հեղեղումների սաստիկ ճնշման տակ է հայտնվել հորդառատ անձրեւների պատճառով, որոնք սկսվել են հոկտեմբերի 9-ին:

Կղզու բնակչությունը տարհանվում է անվտանգ շրջաններ: Հարյուրավոր բնակիչներ գտնվում են պատսպարաններում, որոնք կազմակերպվել են արտակարգ իրավիճակների ծառայությունների կողմից: Խանութները, դպրոցները փակ են: Ջրահոսքերը փողոցներում ավերում են տներն ու ճանապարհները, որոնցից տասներեքը, իսպանական թերթերի տվյալներով, փակվել են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031