Բաժիններ՝

«Փորի վրա» վայրէջք կատարած ռուսական ինքնաթիռը հայտնվել է տեսանյութում

Հրապարակվել են թռիչքավայրէջքային գոտու սահմաններից դուրս հայտնված ինքնաթիռից ուղեւորների տարահանման կադրերը: Տեսանյութը զետեղվել է You-Tube-ի SakhaDay ալիքում։

Տեսահոլովակում ցուցադրված է, թե ինչպես են ուղեւորները փչովի սանդուղքով իջնում բացված ելանցքից այն ժամանակ, երբ Sukhoi Superjet-100-ի ֆյուզելաժը լիովին կպած է գետնին: Հոկտեմբերի 9-ին «Յակուտիա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջքից հետո դուրս է եկել թռիչքավայրէջքային գոտուց:

Ջարդվել են հանրանավի շասսիի հիմնական հենարանները: Ինքնաթիռում եղել են 87 ուղեւոր եւ անձնակազմի հինգ անդամ: Ըստ նախնական տեղեկատվության՝ բժշկական օգնության է դիմել չորս մարդ:

https://www.youtube.com/watch?v=_h0c8rpGm0M

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031