ՀԱՊԿ-ի երկրներն առաջին անգամ զորքերի կիրառման համատեղ պլան են ընդունել
ց Այդ մասին հայտնել է ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Լապինը:
«Գործողությունները մշակվել են «Փոխգործակցություն-2018» զորավարժությունների ընթացքում, որոնք հոկտեմբերի 10-ից մինչեւ 13-ն անցկացվում են Ղրղզստանում»,-նշել է գեներալը, որը ղեկավարում է զորավարժությունները: Լապինն ընդգծել է, որ այսօրինակ պլանավորում առաջին անգամ է իրականացվում 2017 թվականին ՀԱՊԿ-ի մասնակից բոլոր պետությունների մասնակցությամբ ռուսական եւ ղրղզական զորքերի միացյալ խմբավորման կիրառման պլանի ստորագրումից հետո:
Զորավարժություններին մասնակցում են վեց երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի 1,6 հազարից ավելի զինվորականներ, ինչպես նաեւ ավելի քան 250 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 30 ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Վարժանքների ընթացքում զորքերի միավորված խմբավորումը լեռներում կդիմագրավի անօրինական զինված կազմավորման գրոհը եւ կոչնչացնի այն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



