Բաժիններ՝

Մեյը պատրաստվում է Մեծ Բրիտանիան ժամանակավորապես Մաքսային միությունում թողնել Brexit-ից հետո. Times

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է նոր զիջումներ անել Բրյուսելին եւ ժամանակավորապես ամբողջ Մեծ Բրիտանիան ԵՄ-ի Մաքսային միությունում թողնել Brexit-ից հետո, բայց դրանից հետագայում դուրս գալու գործընթացի գործարկման պայմանով: Հոկտեմբերի 10-ին այս մասին հայտնել է The Times թերթը։

Հրատարակության տվյալներով՝ հաջորդ երեքշաբթի, այսինքն՝ Բրյուսել՝ Եվրամիության գագաթնաժովին մեկնելուց առաջ, Մեյը կգումարի նախարարների կաբինետի նիստ, որտեղ կպարզաբանի իր առաջարկությունների էությունը, ներառյալ նաեւ ամբողջ երկրի պահպանումը Մաքսային միությունում:

Ըստ որում թերթը կարծում է, որ եվրագագաթնաժողովում, որը հոկտեմբերի 17-ին մեկնարկելու է Բելգիայի մայրաքաղաքում, Բրիտանիայի վարչապետը հուսով է ԵՄ-ի իշխանություններին եւ Միության երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին շարադրել Իռլանդիա կղզում սահմանային խնդրի լուծման փոխզիջումային գործարքի բովանդակությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031