Բաժիններ՝

«Սիրիան ԱՄՆ-ից ոչ մի դոլար չի ստանա վերականգնման համար, քանի դեռ Իրանը չի լքել երկիրը». Փոմպեո

Սիրիայի կառավարությունը ԱՄՆ-ից ոչ մի դոլարի օգնություն չի ստանա երկրի վերականգնման համար այնքան ժամանակ, քանի դեռ Իրանի կողմից աջակցվող կազմավորումները չեն լքել նրա տարածքը:

Այդ մասին հոկտեմբերի 10-ին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն՝ ելույթ ունենալով Ամերիկայի ազգային անվտանգության հրեական ինստիտուտ ոչ կառավարական կազմակերպությունում: «ՄԱԿ-ում մենք մենք փոխհամաձայնության կոչ էինք անում այն բանի շուրջ, որ Իրանը եւ նրա վերահսկողության տակ գտնվող ուժերը չպետք է ներկայություն պահպանեն Սիրիայում:

Երկրից իրանական ուժերի դուրսբերման պատասխանատվությունն ընկած է սիրիական կառավարության վրա, որը պատասխանատվություն է կրում այնտեղ Իրանի ներկայության համար: Մենք պարզորոշ հասկանալ ենք տվել. քանի դեռ Սիրիան չի հասել Իրանի կողմից աջակցվող ուժերի լիակատար դուրսբերմանը, նա ԱՄՆ-ից ոչ մի դոլար չի ստանա վերականգնման համար»,- ասել է Փոմպեոն: Ավելի վաղ Եվրամիության եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները քանիցս հայտարարել են, որ կսկսեն օգնել Սիրիայի վերականգնմանը միայն «քաղաքական անցումից» հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031