Բաժիններ՝

Ադրբեջանի միջազգային բանկի նախկին ղեկավարի կինը Harrods-ում ծախսել է 16 մլն ֆունտ. Մեծ Բրիտանիան բացատրություն է պահանջում՝ որտեղից այդքան գումար

Մեծ Բրիտանիայում ազգային հանցավորության կանխարգելման գործակալությունը (NCA) առաջին անգամ օտարերկրյա պետության քաղաքացուց պահանջել է բացահայտել իր հարստության աղբյուրը:

Խոսքը գնում է Ադրբեջանի միջազգային բանկի նախկին ղեկավարի կնոջ՝ Զամիրա Խաջիևայի մասին, որը, ըստ դատական ​​փաստաթղթերի, շքեղ կենսակերպ է վարել՝ միայն Harrods հանրախանութում ծախսելով 16 մլն ֆունտ, ինչպես նաև ձեռք է բերել ավելի քան 20 մլն ֆունտ արժողության անշարժ գույք:

Նրա անունը հանրությանը հայտնի դարձավ, երբ տեղեկատվամիջոցների համար ավարտվեց դատարանի կողմից սահմանված այդ տեղեկատվության չհրապարակման ժամկետը: Լրագրողները պնդում էին, որ այս տվյալների բացահայտումը ի շահ հանրության է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս