Բաժիններ՝

Մակրոնը կառավարության կազմում վերադասավորումներ չի կատարի մինչև Հայաստանից վերադառնալը. «Ֆրանսպրես»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի կառավարության կազմում վերադասավորումների վերաբերյալ որոշում չի ընդունի մինչեւ հոկտեմբերի 12-ի երեկոյան Հայաստանից իր վերադառնալը: Այդ մասին հոկտեմբերի 10-ին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատին:

«Հանրապետության նախագահը ցանկանում է հանգիստ եւ պրոֆեսիոնալ պայմաններում անհրաժեշտ ժամանակ հատկացնել նոր համախումբ թիմի ստեղծմանը, որը ծառայելու է ֆրանսիացիների շահերին»,-հայտարարել են պետության ղեկավարի վարչակազմում: Ելիսեյան պալատում հավելել են, որ Նախարարների խորհրդի՝ հոկտեմբերի 10-ին պլանավորված նիստը կանցնի նախկին կազմով:

Նախագահի ժամանակացույցի համաձայն, Մակրոնը ֆրանկոֆոն երկրների գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան կուղեւորվի հոկտեմբերի 10-ի երեկոյան: Ֆրանսիայի ղեկավարի վերադարձը պլանավորված է ուրբաթ օրը: Կառավարության հնարավոր վերակազմման հարցը առաջ է եկել ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնի պաշտոնաթողությունից հետո:

Հոկտեմբերի 9-ին Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Մակրոնի խորհրդակցությունը վարչապետ Էդուար Ֆիլիպի հետ, որտեղ ավելի քան մեկուկես ժամ քննարկվել են նախարարների կաբինետում վերադասավորումների հնարավոր տարբերակները: Նախագահը եւ վարչապետը որոշել են հիմնականում պահպանել կաբինետի ներկայիս կազմը՝ սահմանափակվելով առանձին փոփոխություններով: Այսպիսով, ինչպես նշում են քաղաքագետները, կառավարության ամբողջական վերակազմման ծրագիր ներկայում չի քննարկվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031