Բաժիններ՝

ԱՄՆ-ում 500 հազար մարդու հանձնարարել են տարհանվել «Մայքլ» փոթորկի պատճառով. Reuters

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի իշխանությունները առնվազն 500 հազար բնակիչների հանձնարարել են լքել իրենց տները «Մայքլ» փոթորկի կապակցությամբ, որը Մեքսիկական ծոցի վրայով շարժվում է ամերիկյան այդ նահանգի ուղղությամբ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:

Նրա տվյալներով, ներկայում փոթորիկը գտնվում է Ապալաչիկոլա քաղաքից 145 կիլոմետր հարավ-արեւմուտք ընկած շրջանում եւ դեպի հյուսիս է շարժվում վայրկյանում 5,5 մետր արագությամբ: Դրա էպիկենտրոնում քամուր արագությունը կազմում է վայրկյանում 63,8 մետրի: Հոկտեմբերի 9-ին Մեքսիկական ծոցի ափին գտնվող ընկերությունները որոշում են ընդունել վերահաս փոթորկի պատճառով նավթի ու գազի արդյունահանումը կրճատել համապատասխանաբար 40 եւ 28 տոկոսով: Ինչպես հոկտեմբերի 10-ին հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը, «Մայքլ» փոթորիկը սաստկացել է մինչեւ չորրորդ կատեգորիա՝ ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի հինգ կատեգորիաների:

«Փոթորիկը կարող է առաջացնել մարդկանց կյանքին սպառնացող մրրկային ալիքներ, սաստիկ քամի եւ տեղումներ Մեքսիկական ծոցի հյուսիսարեւելյան ափի երկայնքով»,- ասված է Կենտրոնի նախազգուշացման մեջ: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է ֆեդերալ օգնություն ցույց տալ Ֆլորիդայի նահանգին «Մայքլ» փոթորկի պատճառով, իսկ Ալաբամայի նահանգապետ Քեյ Այվին հայտարարել է արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին: Նա նախազգուշացրել է, որ տարերային աղետը կարող է էլեկտրաէներգիայի ընդգրկուն անջատումների, ավերածությունների հանգեցնել փոթորկալի քամու եւ տեղատարափների պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031