Հարավային Կորեան կարող է չեղարկել միակողմանի պատժամիջոցները ԿԺԴՀ-ի նկատմամբ
Կորեայի Հանրապետությունը դիտարկում է այն պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը, որոնք ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանվել են միակողմանի կարգով: Այդ մասին հայտարարել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Կան Գյոն Հվան՝ ելույթ ունենալով խորհրդարանական լսումների ընթացքում:
«Ներկայում կառավարությունը դիտարկում է դրա հնարավորությունը»,- ասել է նա՝ պատասխանելով պատգամավորներից մեկի համապատասխան հարցին: ԱԳ նախարարն ընդսմին նշել է, որ այդ հարցը գտնվում է միավորման նախարարության իրավասության ներքո:
Կան Գյոն Հվայի խոսքով՝ միակողմանի պատժամիջոցների չեղարկումը կդառնար «կարեւոր խորհրդանշական քայլ», քանի որ դրանք մեծապես կրկնորդում են ավելի ուշ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանափակիչ միջոցները ԿԺԴՀ-ի նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: