Բաժիններ՝

Բրիտանական ոստիկանությունը նախազգուշացրել է թագավորությունում ահաբեկչության աճող սպառնալիքի մասին

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հանդես է եկել թագավորությունում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման այն հանցակիցների կողմից ահաբեկչական գործողությունների աճող հավանականության մասին նախազգուշացմամբ, որոնց արգելվել էր մեկնել արտասահման: Հոկտեմբերի 10-ին այս մասին հայտնել է The Independent թերթը՝ վկայակոչելով Սքոթլանդ Յարդի հակաահաբեկչական ստորաբաժանման ղեկավար Նիլ Բասուին։

Թագավորության անվտանգության ուժերն ավելի վաղ կարծում էին, թե գլխավոր սպառնալիքը ծագում է արտասահմանից վերադարձող զինյալներից: Սակայն այժմ, ինչպես նշել է Բասուն, պարզվել է, որ այն ստեղծում են ահաբեկիչների հանցակիցները, որոնց «արգելել են մեկնել արտասահման», մասնավորապես Սիրիա: «Նրանցից շատերը դասվում են այն սերնդի ներկայացուցիչների թվին, որոնք իրենց «զրկյալ» (օրինական իրավունքներից զուրկ) են զգում՝ հաճախ մեկուսացման մեջ հայտնված փոքրամասնություններից»,- տեղեկացրել է հակաահաբեկչական ստորաբաժանման ղեկավարը:

Միացյալ Թագավորությունում այս պահին ահաբեկչական սպառնալիքի մակարդակը հատուկ ծառայությունների կողմից բնորոշվում էորպես «լուրջ»: Դա չորրորդն է գոյություն ունեցող հինգ մակարդակներից, որից ավելի բարձրը «կրիտիկականն» է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031