Բաժիններ՝

«Մայքլ» փոթորիկը սաստկացել է մինչև չորրորդ կատեգորիա, Ալաբամայում արտակարգ դրություն է

«Մայքլ» փոթորիկը, որը Մեքսիկական ծոցի վրայով շարժվում է Ֆլորիդայի կողմը, սաստկացել է մինչեւ չորրորդ կատեգորիա՝ ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի հինգ կատեգորիաների: Հոկտեմբերի 10-ին այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը։

«Փոթորիկը կարող է առաջացնել մարդկանց կյանքին սպառնացող մրրկային ալիքներ, սաստիկ քամի եւ տեղումներ Մեքսիկական ծոցի հյուսիսարեւելյան ափի երկայնքով»,- ասված է Կենտրոնի նախազգուշացման մեջ: Կենտրոնի տվյալներով՝ այս պահին «Մայքլը» գտնվում է Ֆլորիդայի Ապալաչիկոլա քաղաքից 275 կիլոմետր հարավ – արեւմուտք ընկած շրջանում եւ շարժվում է դեպի հյուսիս վայրկյանում 5,2 մետր (ժամում 18 կիլոմետր) արագությամբ:

Տարերքի գոտում քամու առավելագույն արագությունը կազմում է վայրկյանում 58,3 մետր (ժամում 210 կիլոմետր): Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է ֆեդերալ օգնություն ցույց տալ Ֆլորիդայի նահանգին «Մայքլ» փոթորկի պատճառով, իսկ Ալաբամայի նահանգապետ Քեյ Այվին հայտարարել է արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին: Նա նախազգուշացրել է, որ տարերային աղետը կարող է էլեկտրաէներգիայի ընդգրկուն անջատումների, ավերածությունների հանգեցնել փոթորկալի քամու եւ տեղատարափների պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031