Հնդկական «Արիհանթ» առաջին ատոմային սուզանավն առաջին ծովային պարեկությունն է կատարել
Ազգային մշակման եւ կառուցման «Արիհանթ» առաջին հնդկական ատոմային սուզանավը, որը զինված է միջուկային բալիստիկ հրթիռներով, հաջողությամբ ավարտել է առաջին պարեկային նավարկությունը:
«Արիհանթ» սուզանավի «դիմադարձնող պարեկությունը» ամբողջական է դարձնում հնդկական միջուկային եռյակը, քանի որ այդ սուզանավը լրացրել է ցամաքային եւ օդային բազավորման միջուկային զենքի փոխադրման ազգային միջոցները։
Ինչպես նշել է հեռուստաալիքը, ատոմային սուզանավի անձնակազմը շնորհավորանք Է ստացել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիից: «Շորհավորում եմ (այս իրադարձության հետ) առնչություն ունեցող բոլորին, հատկապես «Արիհանթ» սուզանավի անձնակազմին այդ նվաճման առթիվ, որն ընդմիշտ կմտնի մեր պատմության մեջ»,- մեջբերում է անում հեռուստաալիքը վարչապետի խոսքից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: