Բաժիններ՝

«Դա սեքսիզմ է կամ միզոգոնիա». Ջոզեֆ Բայդենին շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ են մեղադրել անպարկեշտության մեջ

Եվս մեկ կին է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին մեղադրել անպարկեշտ պահվածքի համար: Այդ մասին գրել է Hartford Courant թերթը:

Էմի Լապոսը պնդում է, որ 2009 թվականին միջոցների հանգանակության միջոցառման ժամանակ Բայդենը բռնել է իր գլուխը մոտեցրել իրեն եւ հարկադրել քթերն իրար քսել: Նա միջադեպը չի դիտում որպես սեռական ոտնձգություն:

«Դա սեքսիզմ է կամ միզոգոնիա»,- ասել է տուժողը: Նա ճշտել է, որ երբեք չի գանգատվել Բայդենի այդ պահվածքից, «որովհետեւ նա փոխնախագահ էր, իսկ ինքը՝ ոչ ոք»:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին Նեւադայի նահանգի Ասամբլեայի նախկին անդամ Լյուսի Ֆլորեսն ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ: Նրա պնդմամբ՝ քաղաքական գործիչը հոտոտել է իր մազերը եւ համբուրել ծոծրակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930