Բաժիններ՝

«Մենք կհանդիպենք վարչապետի հետ». Ջերեմի Քորբի

Բրիտանական ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինը Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ համաձայն է հանդիպել Թերեզա Մեյի հետ` Brexit-ի շուրջ ճգնաժամից ելքի տարբերակներ քննարկելու համար:

«Մենք կհանդիպենք վարչապետի հետ»,- ասել է նա: Ընդսմին Քորբինը նշել է, որ լեյբորիստները չեն հրաժարվում Մեյի կառավարությանն անվստահության քվե հայտնելու տարբերակից, եթե այն «անկարող գտնվի ղեկավարել մեծամասնությանը Համայնքների պալատում»:

Ապրիլի 2-ին Մեծ Բրիտանիայի վարչապետը, ամփոփելով նախարարների հետ անցկացված յոթժամյա խորհրդակցության արդյունքները, հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը խնդրելու է ԵՄ-ից՝ երկարացնել Brexit-ի ժամկետը, որպեսզի փորձեն ընդդիմության հետ համաձայնության գալ գործողությունների միասնական ծրագրի շուրջ:

Մեյը մտադիր է ճգնաժամից դուրս գալու տարբերակները քննարկել Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի եւ ընդդիմադիր այլ կուսակցությունների ղեկավարների հետ:

Առայժմ ոչ կառավարությունը, ոչ խորհրդարանը չեն կարողանում համաձայնության գալ Եվրամիությունից դուրս գալու լավագույն տարբերակի շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930