Բաժիններ՝

Եվս երկու կին է Ջո Բայդենին մեղադրել անվայել պահվածքի մեջ. New York Times

Ամերիկացի եւս երկու կանայք են ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին մեղադրել անպատշաճ պահվածքի մեջ, Բայդենի դեմ նման գանգատների ընդհանուր քանակը հասել է չորսի: Այդ մասին հայտնել է New York Times (NYT) թերթը: Հրատարակության տվյալներով՝ գանգատներից մեկն առաջադրել Է 22-ամյա Քեյթլին Քարուսոն: Աղջիկը հայտնել է, որ, երբ ինքը 19 տարեկան էր, Բայդենը ձեռքը դրել է իր ազդրին՝ Լաս Վեգասում Նեւադայի նահանգի համալսարանում սեռական բռնության դեմ պայքարին նվիրված միջոցառման ժամանակ:

Աղջիկը հավելել է, որ ինքը փորձել է աթոռին «անհանգիստ շարժումներ անել»՝ ցույց տալու համար «անհարմար վիճակը»: Բացի դրանից, Քարուսոն նշել է, որ քաղաքական գործչի գրկախառնությունները «չափազանց երկար» էին տեւում: Երկրորդ գանգատն ստացվել է կին գրող Դ, Ջ. Հիլլից, ով հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել 2012 թվականին, երբ ինքը եւ իր ամուսինը որոշել են լուսանկարվել Բայդենի հետ Մինեապոլիսում (Մինեսոտայի նահանգ) միջոցների հանգանակության միջոցառման ժամանակ:

Կնոջ խոսքով՝ քաղաքական գործիչը ձեռքը դրել է իր ուսին, իսկ այնուհետեւ այն իջեցրել թիկունքին, ինչը կնոջն ստիպել է իրեն «շատ անհարմար» զգալ: Ավելի վաղ քաղաքական գործչի անպատշաճ պահվածքի դեմ գանգատներով հանդես են եկել ամերիկուհիներ Լյուսի Ֆլորեսը եւ Էմի Լապոսը: Առաջինը պնդել է, որ 2014 թվականին Լաս Վեգասում հանրահավաքից առաջ Բայդենը հետեւից մոտեցել է իրեն, ձեռքերը դրել ուսերին եւ համբուրել ծոծրակը: Երկրորդը հայտնել է, որ 2009 թվականին քաղաքական գործիչը, որն այն ժամանակ զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը, «ձեռքերով բռնել է իր պարանոցը եւ մոտեցրել իրեն՝ քթերն իրար քսելու համար», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս