Բաժիններ՝

Մոզամբիկում «Իդայ» ցիկլոնի զոհերի թիվը մոտեցել է 600-ի

Մոզամբիկում «Իդայ» մերձարեւադարձային ցիկլոնի զոհերի թիվն ապրիլի 2-ի առավոտվա դրությամբ կազմել է 598: Այդ մասին հայտնել է Pais տեղական հրատարակությունը՝ հղում անելով Աղետների կառավարման ազգային ինստիտուտին (INGC):

Ավելի վաղ հաղորդվել էր 501 զոհվածների մասին: Երկրի նախագահ Ֆիլիպ Նյուսին հայտարարել է, որ ընդամենը երկրում տարերքի հետեւանքով կարող էր զոհվել ավելի քան հազար մարդ:

Նշվում է, որ ցիկլոնի հետեւանքներին ենթարկվել է մոտավորապես 970 հազար մարդ, տուժել է ավելի քան 1.5 հազար բնակիչ:

«Իդայ» մերձարեւադարձային ցիկլոնն Աֆրիկայի հարավարեւելյան ափին մոլեգնել է մարտի կեսերից եւ ընդգրկել Մոզամբիկի, Զիմբաբվեի եւ Մալավիի տարածքները: Մոզամբիկում տարերքի հարվածից ամենից շատ տուժել է Բեյրա քաղաքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930