Ռուսաստանում ձերբակալվել է Մերձմոսկվայի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Ղալիբ Աղաևը, հաղորդում է life-ը:
«Հարավային գազային միջանցք» նախագիծը ռազմավարական նշանակություն ունի Եվրամիության համար։ Մենք բոլորս հասկանում ենք, թե որքան կարևոր է այն Եվրոպայի համար, հայտարարել է Եվրահանձնաժողովի՝ էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշը առաջարկել է ահաբեկչության դեմ պայքարի նոր վարչություն հիմնել, որը կգլխավորի իր տեղակալը։ Այս մասին նա հայտնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չեղարկել է երկրի նախկին նախագահ Բարաք Օբամայի հրամանագիրը ամերիկյան դպրոցներում տրանսգենդերների համար զուգարանների մասին, ասվում է ԱՄՆ աԱրդարադատության նախարարության կայքում։
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը վաճառում է Hubertus-Schlössl առանձնատունը, որը գտնվում է Բավարիայում, հայտնում է Süddeutsche Zeitung պարբերականը։
Նյու Յորքի ոստիկանական վարչությունը ԱՄՆ Կոնգրես է ուղարկել խնդրանք՝ փոխհատուցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Trump Tower երկնաքերի պահպանության համար ծախսված 25.7 մլն դոլարը։
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) նախատեսում է ավելացնել Ուկրաինայում մոնիթորինգային առաքելության կազմի դիտորդների թիվը, հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցը:
«Հետախուզում հայտարարվել է Եվրախորհրդարանի պատգամավորների նկատմամբ, կարծում եմ, որ այս հարցը կմտնի Եվրախորհրդարանի օրակարգ: Ավելի քան վստահ եմ, որ Ադրբեջանի հանդեպ քննադատական մոտեցում է լինելու: Նորից եմ ասում, այստեղ հարցը պետք է գլոբալ դնել, դուրս գալ զուտ ադրբեջանա-արցախյան կոնտեքստից»,-հավելեց քաղաքագետ:
Մոսկվայում գործում է համաշխարհային հայտնի բրենդների շքեղ մարզական ավտոմեքենաների կլոնների հավաքման եզակի արհեստանոց, որտեղ աշխատում են հայ վարպետները՝ պատրաստ գնորդներին առաջարկել «Բենթլի՝ երևանյան ձևով», հայտնում է Rusarminfo-ն։
Սենատոր Ջոն Մակքեյնը այցելել է Սիրիայի Քոբանի քաղաք, որտեղ հանդիպել է ամերիկացի զինվորականների և քրդերի ներկայացուցիչների հետ, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Ներգաղթի վերաբերյալ ԱՄՆի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի նոր տարբերակը կհրապարակվի հաջորդ շաբաթ:
Փետրվարի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում հյուրընկալվեց «Россия сегодня» գործակալությունում, ուր հանդիպում ունեցավ ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ:
Եվրոպայի Airbus Group NV օդատիեզերական կորպորացիան 2016 թվականին զուտ շահույթը երկու երրորդով կրճատել է A400M ռազմափոխադրական ինքնաթիռի մատակարարումների ձգձգման պատճառով։
Օգնեք երեխային պայքարել բացասական էմոցիաների դեմ։ Հոգեբանները հավատում են, որ մյուսների նկատմամբ հոգ տանելու կարողությունը հաճախ ճնշվում է այնպիսի բացասական զգացումների արդյունքում, ինչպիսիք են բարկությունը, ատելությունը, ամաչկոտությունը, նախանձը։ Օգնեք երեխային հասկանալ բացասական զգացումները։ Ինքնավերլուծությունը նրանց կօգնի կարեկից, հոգ տանող անձ լինել։ Դա կարևոր է նաև հոգեբանական կայունություն հաստատելու համար։
«Չեմ կարծում, որ խոսք կարող է գնալ լայնամասշտաբ պատերազմի մասին, բայց իրադարձությունները, որոնք համեմատելի կլինեն ապրիլյան պատերազմի հետ, բացառված չեն, հենց այդ պատճառով ադրբեջանական կողմը և՛ ներքին, և՛ արտաքին աուդիտորիայի համար իրեն արդարացնելու քայլեր է ձեռնարկում»:
Հայաստանի ռուսական ռազմակայանում շարունակվում Է պլանային վերազինումը սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նոր եւ արդիականացված նմուշներով: Ընթացիկ տարում ռազմակայանում նոր սպառազինության բաժինն ավելացել է մինչեւ 60 տոկոս:
Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնն իր հիմնադրամի երեկույթին կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը:
Սիրիական ընդդիմության բարձրագույն կոմիտեն իշխանության ներկայացուցիչների հետ ուղիղ երկխոսելու պատրաստակամություն է հայտնել:
«Ժողովրդավարություն հանուն Ադրբեջանի» կազմակերպությունը դիմելով բոլոր ժողովրդավարական ուժերին կոչ է անում համախմբել և հայտնել իրենց դիրքորոշումը Ադրբեջանում աստիճանաբար խորացող բռնապետության և իշխող կլանի կամայականությունների վերաբերյալ:
Կալիֆոռնիայի Սան-Խոսե քաղաքում Կոյոտ-Քրիք գետը դուրս է եկել ափերից ու ջրածած կարել քաղաքի հարավային շրջանները։
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին պնդում է, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է իրեն, թե Անկարան ապագայում պատրաստվում է լքել ՆԱՏՕ-ն։
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին Բարեկամության շքանշանով է պարգևատրել, հայտնում է RIA Novosti-ն։
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը Մոսկվայում մամուլի ասուլիս են հրավիրել:
Նյու Յորքում՝ Ազատության արձանի վրա, անհայտ անձինք կախել են պաստառ, որի վրա գրված է. «Փախստականներ, բարի գալուստ», հայտնում է NBC New York-ը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ցավակցություն է հայտնել ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ դեսպան Վիտալի Չուրկինի մահվան առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԱՄՆ-ում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հավանության վարկանիշը հասել է վերջին 14 տարում առավելագույն մակարդակին, վկայում են «Գելափ» հետազոտական ինստիտուտի տվյալները։
«Եվրասիական տնտեսական միության ձևավորումից անցել է գրեթե երկու տարի: Այն ստեղծվել է միջազգային տնտեսական ծանր մրցակցության պայմաններում, տնտեսական դժվարություններ ուներ նաև Ռուսաստանը, որը միության շարժիչ ուժն է: Կային տնտեսական պատժամիջոցներ, որոնք մինչ այս պահը շարունակվում են: Դա շատ բարդ ժամանակահատված էր»:
ԱՄՆի նախագահի կինը՝ Մելանյա Թրամփը, ունի վստահված անձ, որը Սպիտակ տանն առաջին տիկնոջ աշխատակազմի անդամ չէ եւ չի լինի:
Իսրայելի ռազմաօդային ուժերը փետրվարի 22-ի վաղ առավոտյան սիրիական բանակի դիրքերին հարվածներ են հասցրել Դամասկոսից արեւմուտք ընկած շրջանում:
«2015թ. դեկտեմբերին մենք Ֆեդերիկա Մոգերինիի հետ տվեցինք բանակցությունների մեկնարկը, և այս ընթացքում կայացել է բանակցությունների 8 փուլ: Դրանք բավականին հաջող են ընթանում, մենք մոտեցել ենք եզրափակիչ փուլին: Ենթադրում եմ, որ մոտակա ժամանակահատվածում մենք կկարողանանք հայտարարել բանակցությունների ավարտի մասին»,- ասել է Նալբանդյանը: