Պուտինը կարևորում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացումը: Ինչպես փոխանցում է Կրեմլի պաշտոնական կայքը, այդ մասին Պուտինը նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում:

«Իլհամ Ալիևը տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ղարաբաղյան կարգավորման շուրջ իր հանդիպման գնահատականների մասին, որը տեղի էր ունեցել Վիեննայում մարտի 29-ին։

Վլադիմիր Պուտինն ընդգծել է Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացի ակտիվացման կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Պուտինը հայտնել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ այսուհետ ևս աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման ճանապարհների որոնման հարցում, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930