Բաժիններ՝

Ռիո դե Ժանեյրոյում Քրիստոսի արձանը կապույտ գույնով է լուսավորվել ի նշան աուտիզիմի խնդրի նկատմամբ ուշադրության

Ռիո դե Ժանեյրոյի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Քրիստոսի արձանը Կորկովադո լեռան վրա, կապույտ գույնով է լուսավորվել՝ Աուտիզմի խնդրի մասին տեղեկատվության տարածման համաշխարհային օրվա կապակցությամբ: Կոթողի կապույտ լուսավորումը միացրել են ապրիլի 1-ին տեղական ժամանակով 18:30-ին (Երեւանի ժամանակով 01:30-ին)։

«Այս կերպ մենք ցանկանում ենք ցուցադրել մեր սերն աուտիզմով մարդկանց նկատմամբ, մյուսներին ստիպենք խորհելու դրա դրսեւորումների եւ ախտանշանների շուրջը եւ սովորելու փոխգործակցել աուտիստների հետ: Քրիստոսի նման, մենք պետք է բաց սրտով ձեռնամուխ լինենք այդ խնդրի լուծմանը»,- այս խոսքերով է բացատրել մասնակցությունը Light It Blue («Վառի՛ր կապույտը») միջազգային ակցիային եկեղեցու վանահայր Օմար Ռապոզուն: Ոչ պաշտոնական հաշվարկներով՝ աուտիստական սպեկտրի խանգարում ախտորոշմամբ մարդկանց թիվը Բրազիլիայում մոտենում է 2 միլիոնի, իսկ ամբողջ աշխարհում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատումներով՝ այդ խանգարումը, որը դրսեւորվում է որպես կանոն, արդեն վաղ մանկության տարիներին, հայտնաբերվում է 160 երեխաներից մեկի մոտ:

Աուտիզմի խնդրի մասին տեղեկատվության տարածման համաշխարհային օրը (World Autism Awareness Day) նշվում է ամեն տարի ապրիլի 2-ին: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այն սահմանել է 2007 թվականի դեկտեմբերի 18-ին՝ հասարակայնության ուշադրությունն աուտիզմով մարդկանց օգնելու եւ նրանց կյանքի որակը բարձացնելու անհրաժեշտության վրա հրավիրելու նպատակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս