Բաժիններ՝

Պորոշենկոն 2018 թվականին 95 անգամ ավելի շատ է վաստակել, քան 2017-ին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի եկամուտները 2018 թվականի ընթացքում ավելի քան 95 անգամ աճել են 2017 թվականի համեմատությամբ եւ կազմել գրեթե 1,56 մլրդ գրիվնա (57 մլն դոլար): Այդ մասին վկայում են այն տվյալները, որոնք հրապարակված են Ուկրաինայի հայտարարագրերի միասնական պետական ռեեստրում:

Բացի 336 հազար գրիվնայի (12,3 հազար դոլար) չափով աշխատավարձից, անցյալ տարվա ընթացքում պետության ղեկավարը 1,54 մլրդ գրիվնայից (56,4 մլն դոլար) ավելի շահաբաժիններ է ստացել «Ռոտշիլդ» ներդրումային բանկից, «Փրայմ Էսետս Կապիտալ» հիմնադրամից, ֆինանսների նախարարության կողմից ներքին պետական փոխառության պարտատոմսերի (ՆՊՓՊ) արժեքի եւ ՆՊՓՊ-ն մարելիս ներդրումային շահույթի, իր «Միջազգային ներդրումային բանկում» դեպոզիտների գծով տոկոսների վերադարձումից:

Նաեւ 0,8 մլն գրիվնայի (29,3 հազար դոլար) չափով եկամուտ Պորոշենկոն ստացել է ունեցվածքի օտարումից: 2017 թվականի տվյալների համաձայն, Պորոշենկոն հայտարարագրել էր 16,3 մլն գրիվնա (գրեթե 590 հազար դոլար), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս