Բաժիններ՝

Վենեսուելայի Ազգային սահմանադիր ժողովը Գուայդոյին զրկեց անձեռնմխելիությունից

Վենեսուելական ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն, որն իրեն Վենեսուելայի նախագահ է հռչակել, Վենեսուելայի Ազգային սահմանադիր ժողովի (ԱՍԺ) որոշմամբ զրկվել է խորհրդարանական անձեռնմխելիությունից։

«Գուայդոյի հետապնդումն օրենքով պաշտոնապես վավերացված է»,- հայտաարել է ԱՍԺ-ի նախագահ Դիոսդադո Կաբելիոն: Նախօրյակին Վենեսուելայի Գերագույն դատարանը վճիռ է կայացրել, որով ԱՍԺ-ին առաջարկում է խորհրդարանի խոսնակ Գուայդոյին զրկել խորհրդարանական անձեռնմխելիությունից:

Դատարանի վճռում նշված է, մասնավորապես, Գուայդոյի կողմից Վենեսուելայի սահմաններից դուրս նրա մեկնումների արգելքի խախտումը, որից հետո նա փետրվարի վերջից մինչեւ մարտի սկիզբն այցելել է Արգենտինա, Բրազիլիա, Կոլումբիա, Էկվադոր եւ Պարագվայ:

Գերագույն դատարանի վիճռն ընդունվել է այն բանից հետո, երբ Վենեսուելայի Գլխավոր դատախազությունը մարտի 28-ին հայտարարեց, որ Գուայդոյին զրկել է 15 տարվա ընթացքում պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930