Բաժիններ՝

Boeing-ը 737 MAX-ի համար ծրագրային ապահովման նորացումը կավարտի «առաջիկա շաբաթներին»

ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) ապրիլի 1-ին հայտարարել է, թե ակնկալում է, որ Boeing-ն իր 737 MAX ինքնաթիռների համար նորացված ծրագրային ապահովումը կառաջարկի «առաջիկա շաբաթների» ընթացքում

«FAA-ն հույս ունի հաստատման համար Boeing-ի նորացված ծրագրային ապահովման վերջնական փաթեթն ստանալու առաջիկա շաբաթներին»,- ասված է ավիակարգավորիչի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Boeing-737 MAX-ի անվտանգությունը կասկածի տակ դրվեց այն բանից հետո, երբ այդ տիպի ինքնաթիռները երկու աղետի ենթարկվեցին հինգ ամսից պակաս ժամանակամիջոցում, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930