Բաժիններ՝

Ասանժը «մոտ ժամանակներս» կարտաքսվի Էկվադորի դեսպանատնից. WikiLeaks

WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից կարտաքսվի «մի քանի ժամվա կամ օրվա» ընթացքում: Այս մասին կազմակերպությունն ապրիլի 4-ին հայտնել է Twitter-ի իր էջում՝ վկայակոչելով Էկվադորի աղբյուրներ։

«Էկվադորում բարձրաստիճան մի աղբյուր WikiLeaks-ին հայտնել է, որ Ջուլիան Ասանժն Էկվավորի դեսպանատնից կարտաքսվի մի քանի ժամվա կամ օրվա ընթացքում»,- նշված է հաղորդագրության մեջ: Բացի այդ, ինչպես նշել է WikiLeaks-ը, Էկվադորը եւ Մեծ Բրիտանիան համաձայնագիր են կնքել Ասանժի կալանավորման մասին:

Ավելի ուշ Էկվադորի արտաքին գործերի նախարարությունում դեսպանատնից Ասանժի արտաքսման վերաբերյալ հաղորդումներն ասեկոսեներ են անվանել: Ասանժը 2012 թվականից գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում, որտեղ նրան ապաստան է տրամադրվել:

WikiLeaks-ի հիմնադիրն այդ կերպ փորձում է խուսափել Շվեդիա արտահանձնումից, որտեղ նրան կալանելու օրդեր է տրված «սեռական բնույթի գործողությունների հարկադրման եւ սեռական ոտնձգության», ինչպես նաեւ բռնաբարության մեղադրանքների կապակցությամբ:

Ասանժի գլխավոր անհանգստությունն այն էր, որ Շվեդիան իրեն կարտաքսի ԱՄՆ, որտեղ ավստրալացուն մինչեւ 35 տարվա բանտարկություն կամ մահապատիժ է սպառնում Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս