Բաժիններ՝

Բրունեյում ուժի մեջ են մտել շարիաթի օրենքները

Բրունեյում ուժի մեջ են մտել շարիաթի օրենքները, որոնք քարկոծմամբ մահապատիժ են ենթադրում ամուսնական դավաճանության եւ միասեռական կապերի համար: Այդ մասին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը: Պատժի նոր տեսակները, շարիաթի նորմաների համաձայն, ոչ միայն քարկոծում են նախատեսում ամուսնական դավաճանության եւ միասեռական սեքսի համար, այլեւ գողության համար դատապարտվածների վերջույթների անդամատում:

Ապրիլի 1-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը կոչ էր արել Բրունեյի Թագավորությանը՝ չկիրարկել շարիաթի «դրակոնյան օրենքները»: Նա նաեւ նշել էր, որ օրենսդրության ուժի մեջ մտնելու դեպքում այն «լուրջ նահանջ կնշանակի Բրունեյի բնակության իրավունքների պաշտպանության հարցում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս