Բաժիններ՝

Պորոշենկոն համաձայնել է Զելենսկու հետ բանավեճեր անցկացնել մարզադաշտում

Ուկրանիայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ընդունել է Ուկրաինայի նախագահական ընտրարշավի առաջատար եւ շոումեն Վլադիմիր Զելենսկու՝ բանավեճերը Կիեւի «Օլիմպիյսկի» մարզադաշտում անցկացնելու առաջարկությունը։

«Բանավեճերի կանոններն ամրագրված են նախագահի ընտրությունների մասին օրենքում,- ապրիլի 4-ին Պորոշենկոյի խոսքից մեջբերում է անում ՈՒՆԻԱՆ գործակալությունը:- Դրանք կարող են տեղի ունենալ Հանրային հեռուստատեսության հիմքի վրա՝ բոլոր հեռւստաալիքներով հեռարձակմամբ տասնյակ միլիոնիավոր մարդկանց համար: Բայց մարզադաշտ, թող լինի մարզադաշտը: Ես սպասում եմ ձեզ, Վլադիմիր Ալեքսանդրովիչ»:

Մարտի 31-ին Ուկրաինայում կայացել է նախագահի ընտրությունների առաջին փուլը: Նախնական տվյալներով՝ Զելենսկին ստացել է ընտրողների քվեների 30,24 տոկոսը, Պորոշենկոն՝ 15,95 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս