Բաժիններ՝

ԱՄՆ-ը, ՉԺՀ-ն և ՌԴ-ն կարող են միասին կրճատել պաշտպանության ծախսերը. Թրամփ

Նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ը, Չինաստանը եւ Ռուսաստանը կարող էին համաձայնության գալ պաշտպանության ծախսերի կրճատման շուրջը եւ այդ միջոցները ծախսել ինչ-որ այլ բանի վրա։

«ԱՄՆ-ը, Չինաստանը եւ Ռուսաստանը՝ մենք բոլորս, միլիարդավոր դոլարներ ենք ներդնում զենքի, ներառյալ միջուկային զենքի բնագավառում, ինչը ծիծաղելի է: Ես կարծում եմ, որ դրանում ոչ մի իմաստ չկա»,- ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը՝ Սպիտակ տանը ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի հետ կայացած հանդիպման ժամանակ:

«Երեք երկրները կարող են համախմբվել եւ դադարեցնել այդ ծախսերը, դրանք ծախսել ինչ-որ ավելի արդյունավետ բանի վրա՝ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար»,- նշել է նա: Թրամփի խոսքով՝սպառազինությունների արտադրության ծախսերի կրճատման շուրջը երկխոսությունը «կարող դառնալ երկրորդ փուլը» Չինաստանի հետ առեւտրական համաձայնագրի կնքումից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս