Լեհաստանում ԱՄՆ զորքերի թվաքանակը կգերազանցի 10 000-ը ռոտացիայի վերսկսումից հետո
Ռոտացիայի վերսկսումից հետո Լեհաստանում կտեղակայվի ավելի քան 10 000 ամերիկացի զինծառայող։ Այս մասին հուլիսի 9-ին լրագրողներին հայտնել է Լեհաստանի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
«Ամերիկացի զինվորների ռոտացիան Լեհաստանում կվերսկսվի առաջիկա շաբաթներին, և նրանց թվաքանակը կգերազանցի 10 000-ը», – Կոսինյակ-Կամիշի խոսքն են մեջբերել լեհական ԶԼՄ-ները։
Նախարարը նաև հայտարարել է, որ «ամերիկյան զորքերի ներկայությունը Լեհաստանում ներդրում է, այլ ոչ թե ծախսեր»։
«Այսօր մենք տարեկան ծախսում եք մոտ 15 000 դոլար յուրաքանչյուր ամերիկացի զինվորի մնալու համար։ Դա լավագույն ներդրումն է Լեհաստանի անվտանգության բնագավառում», – ընդգծել է պաշտպանության նախարարը։
Մայիսին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունն անսպասելիորեն չեղարկել է 1-ին հեծելազորային դիվիզիայի 2-րդ զրահատանկային բրիգադի ուղարկումը Լեհաստան, որը պետք է այնտեղ ժամաներ զորքերի պլանավորված ռոտացիայի շրջանակներում:

